
Հայտարարելով, որ արցախցիների հետվերադարձի մեխանիզմը բանակցույուններն են՝ հիմնվելով իր կողմից տարված բանակցությունների բազայի վրա՝ Սյամոն, պատասխանելով հարցին՝ ձեզ կվստահե՞ն, դուք կկարողանա՞ք ձեր հետևից ԼՂ տանել մազապուրծ եղած արցախցիներին, ասել է՝ ժամանակը ցույց կտա: Միաժամանակ նա վստահեցրել է, թե ինքը հիմա քննարկումների մեջ է «ղարաբաղյան տարբեր շրջանակների հետ», որ հետո չասեն՝ ով է լիազորել:
Սա նշանակում է, որ նույնիսկ այս իրավիճակում Սյամոյի ամբիցիաները չեն մարել. նա ուզում է իշխել: Իհարկե, հարցը, թե Աննայի սիրեկանի ամբիցիաները որքանո՞վ կարող են բավարարվել, մնում է «օդից կախված» վիճակում առաջին հերթին այն պատճառով,որ արցախահայերը օբյեկտիվորեն չեն կարող Սյամոյին վստահել կամ ապավինել նրա «բանակցային տաղանդին», քանի որ շատ լավ գիտեն, որ նախ՝ «Իժոն» կարող է «քցել» ու փախչել, ապա՝ Ադրբեջանի հովանու տակ ցանկացած հայ չի կարող իրեն ապահով զգալ՝անկախ ամեն ինչից:
Սյամոն փորձում է կյանքում իր տեղը գտնել, ուստի նրա այսօրինակ հայտարարությունները պետք է առավելապես որպես ինքնահստատման անհաջող փորձ որակել: Փոխարենը խաղալու արցախցիների ճակատագրի հետ, Սյամոն ճիշտ կաներ՝ Հայաստանում իրեն վայել աշխատտանք փնտրեր, դիմեր ասենք յուր ընկեր Անդոնին կամ սիրառատ Աննային՝ պատշաճորեն ինքնադրսևորվելու:
Գիտե՞ք ինչու Սյամոյին պաշտոն չեն տալիս Հայաստանում, որովհետև նույնիսկ նրա մտերիմներն են նրան լավ ճանաչում ու հասկանում՝ քայլող շառ է Սյամոն, ևուրեմն՝ շառից, փորձանքից հեռու…